Աշխարհ

09.09.2021 19:04


YouTube-ը և Gmail-ը այլևս չեն գործի միլիոնավոր սարքերի վրա

YouTube-ը և Gmail-ը այլևս չեն գործի միլիոնավոր սարքերի վրա

Սեպտեմբերի 27-ից Google ընկերությունը կարգելի իր սերվիսների հասանելիությունը Android 2.3 օպերացիոն համակարգ ունեցող գաջեթների օգտատերերի համար, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով The Sun-ին։

Ասպիսով, հնացած օպերացիոն համակարգ ունեցող սարքերի տերերն այլևս չեն կարողանա մտնել իրենց աքաունթները, ինչն ավտոմատ կերպով փակում է նրանց հասանելիությունը Google-ի պոպուլյար շատ սերվիսների գործառույթների մեծ մասի հանդեպ։ Պրոֆիլ մտնել փորձելիս օգտատերը հաղորդագրություն կստանա ավտորիզացիայի սխալի մասին։ Դա փակում է ներբեռնելու կամ հավելվածները թարմացնելու հնարավորությունը Google Play-ում, օգտատերը չի կարողանա լիարժեք օգտվել YouTube և Google-քարտեզներից։ Անհնար կլինի նաև Google Drive-ի պահեստարանի և Gmail փոստի հասանելիություն ունենալ հին սարքերից։

Google-ում նշում են, որ հին ԾԱ աջակցության դադարեցումը կապված է օգտատերերի պաշտպանության հետ։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ ավտորիզացիան հին սարքեր ունեցողների աքաունթում անհատական տվյալների արտահոսքի վտանգ է կրում։

Ընկերությունում չեն նշում Android 2.3-ով սարքերի թվաքանակը։ Բայց, համաձայն Business of Apps-ի վիճակագրության, 2021թ. առաջին եռամսյակի դրությամբ Android 2.3 օգտատերերի թվաքանակը կազմում է 11,2 մլն մարդ (Android-ից օգտվողների ընդհանուր թվի 0,4 տոկոսը)։ Android 2.3.7-ը թողարկվել է 2011թ.։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը