Լրահոս

09.09.2021 09:43


Արարատի մարզում 61-ամյա վարորդը Toyota-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կա վիրավոր

Արարատի մարզում 61-ամյա վարորդը Toyota-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կա վիրավոր

Սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 61-ամյա Հովիկ Գ.-ն իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Դիմիտրով գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Հովիկ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը