Լրահոս

18.04.2009 15:08


Օլիմպիական սպորտաձևերի 29 ֆեդերացիա ֆինանսավորվում է նախարարության կողմից

Օլիմպիական սպորտաձևերի 29 ֆեդերացիա ֆինանսավորվում է նախարարության կողմից

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, «Ազդակ» ակումբում անդրադառնալով վերջերս սպորտի բնագավառում Հայաստանի կողմից արձանագրած հաջողություններին, ասել է, որ հաջողությունները մասնավորապես պայմանավորված են երկու գործոնով՝ առաջինը, երբ ճիշտ են լինում նախապատրաստական աշխատանքները և երկրորդը՝  բնագավառի նկատմամբ համապատասխան ուշադրության առկայությունն է։

-Առաջին մասով կարող եմ ասել, որ ամեն տարի մասնագետների կողմից ֆեդերացիաների հետ միասին ներկայացվում և քննարկվում են աշխատանքային պլանները, այնուհետև դրվում է հիմքը։ Ինչ վերաբերվում է ուշադրությանը, ապա վերջին տարիներին թե Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահի կողմից, և թե հանրապետության նախագահի կողմից, այնպես որ այս երկու պայմանների առկայության դեպքում մենք ունեցանք հաջողություններ,- ասել է նախարարը։

Չնայած նրան որ հիմնական հաջողություններն արձանագրել ենք բռցքամարտ, ըմբշամարտ և ծանրամարտ մարզաձևերում, Արմեն Գրիգորյանի խոսքերով «չպետք է տպավորություն ստեղծվի, թե հիմնական ուժերն ուղղված են այդ մարզաձևերի զարգացմանն, ուղղակի տարին սկսել ենք այդ սպորտաձևերով, և այսօր օլիմպիական սպորտաձևերի 29 ֆեդերացիա ֆինանսավորվում է նախարարության կողմից»։

Նա նաև նշել է, որ այսօր մեծ առաջընթաց կա թենիսում, սուսերամարտում, թեթև աթլետիկայում և ջրացատկում։

Այս խորագրի վերջին նյութերը