Լրահոս

08.09.2021 15:42


Երևանում բախվել են Porsche Cayenne-ը, Nissan Tiida-ն, Volkswagen-ը. կա վիրավոր

Երևանում բախվել են Porsche Cayenne-ը, Nissan Tiida-ն, Volkswagen-ը. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Nissan Tiida, Volkswagen Jetta և Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենաները, որից հետո, ըստ նախնական տեղեկությունների, Nissan-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Հրշեջ-փրկարարները հոսանկազրկել են Nissan-ը, փակել գազաբալոնի փականը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը