Քաղաքական

08.09.2021 15:40


Փաշինյանին ավելի շատ բնորոշ է վախը, քան թե ամոթը․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)

Փաշինյանին ավելի շատ բնորոշ է վախը, քան թե ամոթը․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)

Ղարաբաղում արդեն չկա ուժային այն կենտրոնը, որը կարող էր թելադրել իր օրակարգը եւ ելք գտնել ստեղծված իրավիճակից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը սեպտեմբերի 8-ին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ պատմելով վերջերս Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցի մասին։

Նրա խոսքով՝ Ղարաբաղում շարունակում են Հայաստանին նայել՝ սպասելով նրանից որոշակի ազդակներ։ «Ես կարծում եմ, որ մենք բավականաչափ ուժ եւ պոտենցիալ ունենք այն բանի համար, որպեսզի կանգնեցնենք, հակազդենք կամ դիմակայենք ողբերգական այն զույգին, որը ձեւավորվել է Հայաստանում եւ Ղարաբաղում։ Մենք դրա համար անհրաժեշտ պետական մտածողություն ունենք, բայց պետք է ապահովենք միասնություն մեկ հակազդող ուժի շրջանակում»,-ասել է Վարդանյանը։

Մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը Ստեփանակերտի տոնական միջոցառումներում՝ Ղարաբաղի Անկախության օրվա առիթով, ընդդիմադիրը նշել է, որ կառավարության ղեկավարի առաջադրած օրակարգը, որը ցանկանում է պարտադրել հայ հասարակությանը, գործնականում արգելում է նման այցելություններ կատարելը։ «Նա վախենում է Ադրբեջանի եւ նրա նախագահ Իլհամ Ալիեւի ռեակցիայից։ Փաշինյանին ավելի շատ բնորոշ է վախը, քան թե ամոթը։ Ես, միեւնույն ժամանակ, կարծում եմ, որ նա այնտեղ, ըստ էության, անելիք էլ չունի»,-եզրափակել է Աղվան Վարդանյանը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը