Սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը կտեղափոխվի․ կլինեն 4 անընդմեջ ոչ աշխատանքային օրեր
Այսօր կառավարության որոշմամբ 2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2021 թվականի սեպտեմբերի 25-ին` շաբաթ օրը: Նախագիծը ներկայացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նշեց, որ աշխատանքային օրվա փոփոխությունը պայմանավորված է ՀՀ անկախության 30-ամյակի առիթով քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ։
Նիկոլ Փաշինյանը խոսելով նախագծից ասաց․ «Մեզ հայտնի հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց մենք որոշում ենք կայացրել, որ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի, և սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մաշստաբային և գունագեղ տոնակատարություն, և այդ տոնակատարությունը առաջին հերթին նվիրված է լինելու ՀՀ անկախության, ինքնիշխանության, անվտանգության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»,-ասաց նա և նշեց, որ այս փոփոխությունը արված է նրա համար, որ 4 անընդմեջ ոչ աշխատանքային օրեր լինեն։

Աղբյուրը՝ tert.am