Դատախազության նախագիծն ինքնախոստովանություն է, որ դաշինքի 3 պատգամավորները ապօրինի են կալանավորված․ Ռ. Հայրապետյան
Նախագիծն իշխանության ինքնախոստովական ցուցմունքն է այն մասին, որՄխիթար Զաքարյանը, Արթուր Սարգսյանը և Արմեն Չարչյանը այս փուլում կալանավորված են ապօրինի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ անդրադառնալով Գլխավոր դատախազության մշակած նախագծին, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում։
«Եթե մի կողմից պնդում ես, որ օրենքը հստակ սահմանումներ ունի, իսկ մյուս կողմից բերում ես նախագիծ՝ պատճառաբանելով, որ հստակեցնելու բաներ կան, դրանով խոստովանում ես, որ օրենքը շրջանցում ես և պատգամավորներին պահում ես կալանքի տակ ապօրինի։ Այս նախագիծը միտում ունի տանելու նրան, որ երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թեկնածուի վերաբերյալ տալիս է որոշում ազատությունից զրկելու, ապա վերջինիս մանդատ ստանալու դեպքում նրա անձեռնմխելիությունը համարվում է հաղթահարված։ Անգամ եթե այդ նախագիծն օրենքի ուժ ստանա, միևնույնն է, չի վերաբերի կալանավորված երեք պատգամավորներին, քանի որ գործ կունենանք հետադարձ ուժի հետ»,-ասաց նա
Ըստ իրավաբանի՝ պատգամավորներն անկհայտորեն ապօրինի կերպով են պահվում կալանքի տակ, քանի որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրանց կալանավորելու վերաբերյալ թույլտվություն տվել էր այն ժամանակ, երբ նրանք դեռ պատգամավորության թեկնածուներ էին։
«Երբ նրանք ստանձնեցին պատգամավորի պաշտոնը, ստացան մանդատը, գլխավոր դատախազը պարտավոր էր ներկայանալ Ազգային ժողով և վերջիններիս կալանքի տակ պահելու հետագա շարունակականության վերաբերյալ ստանալ պատգամավորների համաձայնությունը։ Նման բան չի եղել, որ Ազգային ժողովի պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության զրկվի ազատությունից։ Ակնհայտ լկտի վարքագիծ է, երբ անտեսված են բոլոր իրավունքներն ու օրենքները»,-ընդգծեց Հայրապետյանը։
Ռոբերտ Հայրապետյանի կարծիքով՝ Արմեն Չարչյանի դեպքում խախտված է նաև նրա կյանքի իրավունքը։
«Նրանք ակնհայտ գիտակցում են՝ ինչպիսինն է Արմեն Չարչյանի առողջական վիճակը, փաստաթղթերով տեսնում են, որ նրա կալանավորումը կյանքի հետ համատեղելի չէ,բայց երբ որ այդքանից հետո մարդուն տանում ես կալանքի, նշանակում է՝ միտում ունես այդ անձին կյանքի իրավունքից զրկելու»,-հավելեց Ռոբերտ Հայրապետյանը։
Հավելենք, որ նախագծով հստակեցնում է, որ Դատախազությունը միակ մարմինն է, որը կարող է դիմել ԿԸՀ՝ թեկնածուի կամ ընտրված, բայց դեռ լիազորությունները չստանձնած պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն ստանալու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջնորդության վերաբերյալ որոշումն ընդունում է ոչ ուշ, քան դրա մուտքագրման հաջորդ օրը՝ հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Դատախազության նախագիծն ինքնախոստովանություն է, որ դաշինքի 3 պատգամավորները ապօրինի են կալանավորված․ Ռ. Հայրապետյան
Նախագիծն իշխանության ինքնախոստովական ցուցմունքն է այն մասին, որ Մխիթար Զաքարյանը, Արթուր Սարգսյանը և Արմեն Չարչյանը այս փուլում կալանավորված են ապօրինի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ անդրադառնալով Գլխավոր դատախազության մշակած նախագծին, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում։