Մեկնաբանություն

08.09.2021 11:36


Նիկոլի «դեմարկացիան» ու «դելիմիտացիան»

Նիկոլի «դեմարկացիան» ու «դելիմիտացիան»

Հայաստանի ու Արցախի գլխին պատերազմ և պարտություն բերած Նիկոլ Փաշինյանը մտել է խաղաղասերի դերի մեջ։ Նա հայտարարում է, որ «խաղաղության դարաշրջան» է բացելու Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։

Նիկոլն ասում է նաև, որ այդ դարաշրջանը կգա այն ժամանակ, երբ Ադրբեջանի հետ դեմարկացիա ու դելիմիտացիա անեն՝ այդ գործընթացը համեմատելով սահմանի վրա պարիսպ կառուցելու հետ։

Մեր տարածաշրջանում, իրոք, խնդիր է դրված խաղաղության օրակարգն առաջ մղել, դեմարկացիա ու դելիմիտացիա իրականացնել, բայց դա Նիկոլի օրակարգը չէ։ Խաղաղությունը ռուսական օրակարգ է՝ ի հակակշիռ թուրքական պատերազմի օրակարգի։

Նիկոլը Հայաստանին գրեթե զրկել է սուբյեկտայնությունից, այնպես որ իրեն մնացել է միայն մեր երկրի ներսում որոշ հարցերով զբաղվել։

Նիկոլի «դեմարկացիան» ու «դելիմիտացիան» Հայաստանում է։ Նա հիմա պետք է տեսարաններ ցույց տա, աղվանհովսեփյաններին ձերբակալի, որպեսզի փորձի մարսել Ադրբեջանին զիջելիքները։ Ասել է թե՝ որքան շատ Ալիևն ու Էրդողանը նախապայմաններ ներկայացնեն ու ստանան Նիկոլից, այնքան վերջինս պետք է ներսում յակոբինյան գործըթնացներ սկսի, որպեսզի «պողոսներին» կարողանա զբաղեցնել շոուներով։ Ավելի պարզ ասած՝ Նիկոլը «պողոսներին» առաջարկում է չտխրել Հայաստանի տարածքների կորստի համար և ուրախանալ «նախկինների» ձերբակալություններով՝ «Հայրենիք՝ տեսարանների դիմաց» ծրագրի շրջանակներում։

Գործընթացն արդեն սկսված է։ «Դասակարգային» կոչված պայքարը մտնում է սեփականության վերաբաշխման ու Նիկոլի կողմից մեկ թալանի կենտրոնի հիմնման փուլ, որը տեղի կունենա «Հարուստներից, նախկին պաշտոնյաներից խլենք ու աղքատներին բաժանենք» պոպուլիստական ու բլեֆ լոզունգի ներքո։ Ու ինչքան շատ զիջի Նիկոլը Իլհամին, այնքան շատ է փորձելու գրավել Երևանում՝ կապիտալի «դեմարկացիա» և «դելիմիտացիա» իրականացնելով։ Դե իսկ այս ամենի վերջում Նիկոլը կհեռանա։ Թե ինչպես, դժվար է ասելը։ Տարբեր սցենարներ կան ու առայժմ ինքը կարող է հնարավոր ամենամեղմ տարբերակն ընտրել՝ անցնցումը։ Դա և՛ իրեն, և՛ մեր երկրին ձեռնտու կլինի։

Կորյուն Մանուկյան

Հ․Գ․ Ալենն ու աներձագը «պադստավկա» արեցին Նիկոլին։ «Պողոսների» մի մասը տեսավ, որ թալանի դեմ պայքարն ընդամենը հունական միկոնոսներում թանկանոց տժժիկների համար է իրականացվում, և որ Նիկոլն իր բուլաթից ատամը զուտ ձևակարնորեն չի փոխում, որպեսզի ցույց տա, թե իբր ինքն էլ փող չունի, զուտ աշխատավարձով է ապրում ու «պողոսներից» մեկն է։ Հիմա արդեն երևում է, թե սրանք ինչ մասշտաբների թալանի ախորժակ ունեն, քանզի ջահել են, անգրագետ ու անհայրենիք։

Այս խորագրի վերջին նյութերը