Ինչպե՞ս է Դավիթ Տոնոյանի ֆանատ «Նավակ ճոճող»-ը նրան հարցեր ուղղելու պատերազմը քննող հանձնաժողովում (լուսանկար)
Վիլեն Գաբրիլյանը, նույն ինքը «Նավակ ճոճող» ՔՊ-ական պատգամավորը նոր խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում է։ Ըստ էության, այդ հանձնաժողովում երիտասարդի հայտնվելը պայմանավորված է ոչ վաղ անցյալում զինվորական լինելու հանգամանքով։ Ի դեպ այդ, ընթացքում նույն «Ճոճողը» ներկայանում էր իբրև «Օմարի արծիվ», այն նույն Օմարի, որը իր սրտի քաղաքական թիմը մի ստորագրությամբ նվիրեց թշնամուն։
Սակայն սրա մասին չէ, որ ցանկանում ենք հիշեցնել։ Շատերը կհիշեն պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նշանակվելուց հետո Վիլեն Գաբրիլյանի ձոները ուղղված «Իր սրտի նախարարին»։
Շատ ավելի հետաքրքիր է սեպտեմբերի 27-ից սկսված Վիլեն Գաբրիելյանի գրառումները՝ մեկ ուղղված «գերագույն գլխավոր հրամանատարին», մեկ ուղղված «իր սրտի նախարարին», մեկ երբեմնի իր համար սիրելի ԳՇ-պետին՝ Օնիկ Գասպարյանին։ Ըստ «Նավակ Ճոճողի», այս եռյակը թշնամու ահ ու սարսափն էր ու այսպես ողջ պատերազմի ընթացքում ոչ այնքան քիչ հետևորդների շրջանում ինչ-որ առումով ներքին ատելություն գեներացնելով և աստվածացնելով իր համար գերագույններին հաղթական կոչնակներ էր հնչեցնում ճոճողը։
Այս երիտասարդի պաշտելի եռյակից երկուսը այլևս իրենց պաշտոնին չեն և պաշտոններից հեռանալուց հետո իրենց հայտարարություններից պարզ էր, որ մեղմ ասած ոչ այնքան լավ հարաբերություններ են եղել գործող իշխանության հետ։
Սա շատ հարցեր է առաջացնում և ընդհանրապես՝ ինչո՞ւ սկսվեց պատերազմը, ինչո՞ւ պարտվեցինք, ո՞վ է մեղավոր և պատասխանատու, ո՞ւմ խղճին է5000 հայ զինվորի արյունը ու հազավոր տղաների հաշմանդամ դառնալը: Այս հարցերը դեռևս չեն ստացել իրենց պատասխանները։ Նույն պատերազմի օրերին չափազանց կասկածելի էր հենց ժամանակի նախարարի պասիվությունը և նրա անվան շուրջ բավական տարօրինակ խոսակցություններ էին շրջանառվում։ Մենք տեսանք, որ մի քանի հայտարարություններով էր սահմանափակվում Տոնոյանի գործունեությունը որպես պաշտպանության նախարար։ Նրա լռությունը մեծ հաշվով շարունակվեց նաև կապիտուլյացիայից հետո: Եվ շատերը, այդ թվում զինվորականներից նրան համարում են առաջնային մեղավորներից:
Հիմա վերադառանանք Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովին, որտեղ նախատեսվում է, որ պետք է քննվի նաև 44 օրյա պատերազմի հանգամանքները։ Այո, ստացվում է այսպես․ իշխանությունը քննում է իր օրոք պատերազմի պատության պատճառները, սրա օբյեկտիվության վրա մեծ հարցական դնելով մեկ այլ հանգամանք դիտարկենք․
Այդ հանձնաժողով են հրավիրվելու և՛ Փաշինյանը, և՛ Գասպարյանը, և՛ Տոնոյանը։
Հատկապես վերջինի նկատմամբ ֆանատիկ հակումներ ունեցող և նաև ըստ որոշ շրջանառվող տեղեկությունների բարեկամական կապեր ունեցող սույն երիտասարդը իսկապես կարծո՞ւմ եք, որ օբյեկտիվ կլինի հանձնաժողովի աշխատանքներում։
Ավելին, այդ նույն հանձնաժողովում ֆանատիզմով միայն Վիլեն Գաբրիելյանը չի տառապում։
Հիշենք՝ ինչպես էր նույն հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանըիր հեռախոսի էկրանին դրել Դավիթ Տոնոյանի լուսանկարը, իսկ Փաշինյանին ըստ էության սեր էր բացատրվում, նիստի ընթացքում։
Որպես վերջաբան նշենք, որ պատերազմը քննող հանձնաժողով ստեղծելու առաջարկ արել էր նաև ընդդիմությունը և այդ դեպքում հավանական էր ստանալ օբյեկտիվ քննություն, որոշ հարցերի պատասխաններ, իսկ այս դեպքում և այս կազմով մենք երբևէ կստանա՞նք պատերազմի մասին հարցերի պատասխանները, խիստ կասկածելի է։
Ինչպե՞ս է Դավիթ Տոնոյանի ֆանատ «Նավակ ճոճող»-ը նրան հարցեր ուղղելու պատերազմը քննող հանձնաժողովում (լուսանկար)
Վիլեն Գաբրիլյանը, նույն ինքը «Նավակ ճոճող» ՔՊ-ական պատգամավորը նոր խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում է։ Ըստ էության, այդ հանձնաժողովում երիտասարդի հայտնվելը պայմանավորված է ոչ վաղ անցյալում զինվորական լինելու հանգամանքով։ Ի դեպ այդ, ընթացքում նույն «Ճոճողը» ներկայանում էր իբրև «Օմարի արծիվ», այն նույն Օմարի, որը իր սրտի քաղաքական թիմը մի ստորագրությամբ նվիրեց թշնամուն։
Սակայն սրա մասին չէ, որ ցանկանում ենք հիշեցնել։ Շատերը կհիշեն պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նշանակվելուց հետո Վիլեն Գաբրիլյանի ձոները ուղղված «Իր սրտի նախարարին»։
Շատ ավելի հետաքրքիր է սեպտեմբերի 27-ից սկսված Վիլեն Գաբրիելյանի գրառումները՝ մեկ ուղղված «գերագույն գլխավոր հրամանատարին», մեկ ուղղված «իր սրտի նախարարին», մեկ երբեմնի իր համար սիրելի ԳՇ-պետին՝ Օնիկ Գասպարյանին։ Ըստ «Նավակ Ճոճողի», այս եռյակը թշնամու ահ ու սարսափն էր ու այսպես ողջ պատերազմի ընթացքում ոչ այնքան քիչ հետևորդների շրջանում ինչ-որ առումով ներքին ատելություն գեներացնելով և աստվածացնելով իր համար գերագույններին հաղթական կոչնակներ էր հնչեցնում ճոճողը։
Այս երիտասարդի պաշտելի եռյակից երկուսը այլևս իրենց պաշտոնին չեն և պաշտոններից հեռանալուց հետո իրենց հայտարարություններից պարզ էր, որ մեղմ ասած ոչ այնքան լավ հարաբերություններ են եղել գործող իշխանության հետ։
Սա շատ հարցեր է առաջացնում և ընդհանրապես՝ ինչո՞ւ սկսվեց պատերազմը, ինչո՞ւ պարտվեցինք, ո՞վ է մեղավոր և պատասխանատու, ո՞ւմ խղճին է 5000 հայ զինվորի արյունը ու հազավոր տղաների հաշմանդամ դառնալը: Այս հարցերը դեռևս չեն ստացել իրենց պատասխանները։ Նույն պատերազմի օրերին չափազանց կասկածելի էր հենց ժամանակի նախարարի պասիվությունը և նրա անվան շուրջ բավական տարօրինակ խոսակցություններ էին շրջանառվում։ Մենք տեսանք, որ մի քանի հայտարարություններով էր սահմանափակվում Տոնոյանի գործունեությունը որպես պաշտպանության նախարար։ Նրա լռությունը մեծ հաշվով շարունակվեց նաև կապիտուլյացիայից հետո: Եվ շատերը, այդ թվում զինվորականներից նրան համարում են առաջնային մեղավորներից:
Հիմա վերադառանանք Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովին, որտեղ նախատեսվում է, որ պետք է քննվի նաև 44 օրյա պատերազմի հանգամանքները։ Այո, ստացվում է այսպես․ իշխանությունը քննում է իր օրոք պատերազմի պատության պատճառները, սրա օբյեկտիվության վրա մեծ հարցական դնելով մեկ այլ հանգամանք դիտարկենք․
Այդ հանձնաժողով են հրավիրվելու և՛ Փաշինյանը, և՛ Գասպարյանը, և՛ Տոնոյանը։
Հատկապես վերջինի նկատմամբ ֆանատիկ հակումներ ունեցող և նաև ըստ որոշ շրջանառվող տեղեկությունների բարեկամական կապեր ունեցող սույն երիտասարդը իսկապես կարծո՞ւմ եք, որ օբյեկտիվ կլինի հանձնաժողովի աշխատանքներում։
Ավելին, այդ նույն հանձնաժողովում ֆանատիզմով միայն Վիլեն Գաբրիելյանը չի տառապում։
Հիշենք՝ ինչպես էր նույն հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը իր հեռախոսի էկրանին դրել Դավիթ Տոնոյանի լուսանկարը, իսկ Փաշինյանին ըստ էության սեր էր բացատրվում, նիստի ընթացքում։
Որպես վերջաբան նշենք, որ պատերազմը քննող հանձնաժողով ստեղծելու առաջարկ արել էր նաև ընդդիմությունը և այդ դեպքում հավանական էր ստանալ օբյեկտիվ քննություն, որոշ հարցերի պատասխաններ, իսկ այս դեպքում և այս կազմով մենք երբևէ կստանա՞նք պատերազմի մասին հարցերի պատասխանները, խիստ կասկածելի է։
Աղբյուրը՝ yerevan.today