ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել ԱՆ-ից, թե ինչպես է ապահովելու Չարչյանի բժշկական օգնությունը ՔԿՀ-ում
Արմեն Չարչյանի երկրորդ կալանավորումից հետո Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը, մի քանի անգամ այցելել են ինչպես հիվանդանոց, այնպես էլ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։
Առանձնազրույցի եւ բժշկական փաստաթղթերի հիման վրա Պաշտպանի աշխատակազմն առաջարկել է նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Դրանից հետո եւս մեկ այց է իրականացվել Արմեն Չարչյանին, ուսումնասիրվել են բժշկական փաստաթղթերը:
Օրենքի պահանջի համաձայն՝ պարզաբանումներ են պահանջվել Արդարադատության նախարարությունից կապված այն հարցի հետ, թե ինչպես է ապահովելու Արմեն Չարչյանի բժշկական օգնությունը ՔԿՀ-ում:
Բացի այդ, Պաշտպանի աջակցությամբ լուծվել է նաեւ հանձնուքների հարցում առաջացած խնդիրը: