Քաղաքական

07.09.2021 14:42


Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց Արմեն Գևորգյանի շահերի պաշտպանի պարտականությունները դադարեցնելու մասին

Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց Արմեն Գևորգյանի շահերի պաշտպանի պարտականությունները դադարեցնելու մասին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց Արմեն Գևորգյանի շահերի պաշտպանի պարտականությունները դադարեցնելու մասին:

«Արմեն Գևորգյանի դիրքորոշումը ճշտելուց հետո որոշեցի իմ` որպես Արմեն Գևորգյանի շահերի պաշտպանի պարտականությունները հետայսու դադարեցնել: Իրական կյանքը ցույց տվեց, որ մեր դատավարական հարաբերությունները չեն ստացվում: Դուք (դատավոր Աննա Դանիբեկյան-խմբ.) հակակրանք ունեք իմ նկատմամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Գևորգյանը:

Պաշտպանի խոսքով` դատավորի հակակրանքի հետևանքով խախտվում են Արմեն Գևորգյանի իրավունքները և օրինական շահերը:

Այս խորագրի վերջին նյութերը