Էրդողանի վարչախումբը ցանկանում է վերահսկողություն հաստատել սոցմեդիայի վրա
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) ցանկանում է ավելացնել վիրավորանք հասցնելու համար Թուրքիայի Քրեական օրենսգրքով նախատեսվող մինչև 2 տարի ազատազրկման պատժաչափը։
Թուրքական լրատվամիջոցներն ահազանգում են, որ ԱԶԿ-ն «քրեական պատիժների» վերաբերյալ օրենսդրական կարգավորմամբ նպատակ է հետապնդում շրջանցել Թուրքիայի սահմանադրության 26-րդ հոդվածում առկա «խոսքի ազատության» մասին դրույթը՝ առաջնահերթություն տալով 125-րդ հոդվածի՝ «անձնական իրավունքների ոտնահարման և վիրավորանքի» դրույթին։
Նշվում է, որ իշխանությունը ցանկանում է 125-րդ հոդվածին հավելել «սոցիալական մեդիայում հասցվող վիրավորանք հանցագործությունը»՝ այդպիսով երկարացնելով անձնական վիրավորանք հասցնելու համար նախատեսվող մինչև 2 տարի ազատազրկման ժամկետը։ Թեև դեռևս կոնսենսուս ձեռք չի բերվել, թե որքան կլինի այդ ժամանակահատվածը, հայտնի է, որ ԱԶԿ-ն ցանկանում է, որ տվյալ պատժում չլինեն մեղմացուցիչ հանգամանքներ:

Աղբյուրը՝ ermenihaber.am