Երևանում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու BMW-ն. հիվանդանոցներ տեղափոխված վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում՝ թիվ 23 էլեկտրասյան դիմաց, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 22-ամյա Հրաչիկ Սաֆարյանի վարած BMW մակնիշի և Երևանի բնակիչ՝ 29-ամյա Արթուր Համբարձումյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Համբարձումյանը և Mercedes-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 31-ամյա Գայանե Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Հ. Սաֆարյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, BMW-ի ուղևոր Արմեն Խաչատրյանը, ում ծննդյան թիվն ու բնակության վայրը ճշտվում է՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և հրշեջ-փրկարարները։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վերջինիս հանձարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։