Լրահոս

07.09.2021 12:30


Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. հայրը տան բակում՝ ծառից կախված, հայտնաբերել է 16-ամյա տղայի դին. shamshyan.com

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. հայրը տան բակում՝ ծառից կախված, հայտնաբերել է 16-ամյա տղայի դին. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու տներից մեկից, նա 16 տարեկան էր։ Երեխային տան բակում՝ ծառից կախված, հայտնաբերել է հայրը, ով այնուհետև ահազանգել է հիվանդանոց։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Երեխան և նրա ընտանիքը Վանաձորում բնութագրվում են դրական, իսկ երեխան սովորում էր Լոռու մարզում գործող հենակետային վարժարաններից մեկում։

Այս խորագրի վերջին նյութերը