Լրահոս

07.09.2021 11:09


18 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 501 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

18 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 501 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում սեպտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 501 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 245765-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի:

Նախօրեին կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք է գրանցվել:

Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6106-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 389 է, ընդհանուր առողջացածներինը՝ 229957, փաստացի բուժվողներինը՝ 9702։ Մեկ օրում արվել է 4659 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 581 821 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը