Ես պատերազմից մեկ ամիս առաջ եկա օգնություն ցուցաբերելու, հնարավոր մարտահրավերները չեզոքացնելու նպատակով, Դավիթ Տոնոյանն ինձ անգամ չընդունեց․ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանց․ «Իրավունք»
«Իրավունքը» զրուցել է 1990-ականներին Պաշտպանության նախարարությունում ամենաբարձր պաշտոններ զբաղեցրած, այժմ՝ ՌԴ-ում բնակվող, ԽՍՀՄ և ՀՀ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ.
-Փաշինյանը խոսում է խաղաղության մասին: Այս իրավիճակում որքանո՞վ է իրատեսական նման պայմանագրի կյանքի կոչումը:
-Մինչև սահմանային հարցերը չլուծվեն, չի կարելի խոսել խաղաղության պայմանագրի մասին: Ոնց կարելի է խաղաղության մասին խոսել հիմա, երբ Ալիևը Սևանի ու Զանգեզուրի ախորժակ ունի: Եթե հիմա մենք խաղաղության մասին խոսենք, դա կնշանակի, որ համամիտ ենք Ալիևի` Զանգեզուրն ու Սևանը իրենցն է խոսքերի հետ: Պետք է անհապաղ սահմանային խնդիրները լուծել, հետո նոր խոսել խաղաղության մասին, եթե նման բան առհասարակ իրատեսական է:
-Իսկ Դավիթ Տոնոյանը որևէ պատասխանատվություն չի՞ կրում առկա իրավիճակի և խայտառակ պարտության համար:
-Դավիթ Տոնոյանն առաջին դավաճան սրիկաներից մեկն է: Երբ ես պատերազմից մեկ ամիս առաջ եկա օգնություն ցուցաբերելու, հնարավոր մարտահրավերները չեզոքացնելու նպատակով, ինքը ինձ անգամ չընդունեց: Նա իր քայլով կատարեց հանցագործություն ամբողջ հայ ազգի դեմ, որովհետև ես կարող էի ճիշտ նկատառումներ անել, այնպես պետք է օգնեի, որ կռվի մասին անգամ խոսք լինել չէր կարող: Բայց նա չընդունեց, իսկ թե ինչ եղավ մեկ ամիս հետո, գիտեք բոլորդ: Տոնոյանը կա՛մ չի հասկացել հարցի կարևորությունը, մինչդեռ ես կարող էի շատ հարցերում համագործակցել և՛ բանակի, և՛ Հայաստանի շահերի համար: Կա՛մ չի ցանկացել՝ վախենալով, որ թույլ չեմ տա իրենց պլանները իրագործել»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։