Կարելի է ուտել ու չգիրանալ. ածխաջրերի ցածր պարունակությամբ 5 միրգ ու հատապտուղ
Շատերն աշխատում են սահմանափակել ածխաջրերի քանակությունը արյան մեջ շաքարի մակարդակը պահպանելու կամ ավելորդ քաշի դեմ պայքարելու համար։ Մրգերն ու հատապտուղներն օրգանիզմին անհրաժեշտ մեծ քանակի նյութեր են պարունակում, միևնույն ժամանակ դրանցից մի քանիսի մեջ, օրինակ, բանանի կամ մանգոյի, ածխաջրերը շատ են։
Սակայն կան նաև այնպիսի մրգեր, որոնք ածխաջրերի ցածր պարունակություն ունեն, բայց դրանցում շատ են օգտակար սննդանյութերը։ Շաքարի ցածր պարունակություն ունեցող պտուղները մարդու օրգանիզմն ապահովում են բջջանյութով, վիտամիններով և հանքանյութերով` առանց կազմվածքին վնաս հասցնելու։
Ելակ
Ելակ
Ելակի 100 գրամն ընդամենը մոտ 40 կալորիա և 7,5 գրամ ածխաջուր է պարունակում։ Բայց միևնույն ժամանակ այն հարուստ է էլագաթթվով (քաղցկեղի և սրտի հիվանդությունների զարգացման վտանգը նվազեցնող հակաօքսիդանտ), С վիտամինով, կալիումով, սիլիցիումով, մանգանով և այլն։ Ելակը արյան մեջ շաքարի ուժող տատանումներ չի առաջացնում, քանի որ այն ցածր գլիկեմիկ ինդեքս ունի։
Ձմերուկ
Ձմերուկ
Ձմերուկի 100 գրամում շուրջ 30 կալորիա և 5,8 գրամ ածխաջուր կա։ Դա այն պատճառով, որ այդ հատապտուղը 93%–ով բաղկացած է ջրից։ Ձմերուկը մի շարք օգտակար հատկություններ ունի. փրկում է ջրազրկումից, օգնում վերահսկել քաշը, ծանրաբեռնվածությունից հետո նվազեցնում մկանային ցավերը, իջեցնում արյան ճնշումը։
Դեղձ և նեկտարին
Դեղձ
Մեկ հատ միջին դեղձն ու մեկ հատ միջին նեկտարինը մոտ 15 գրամ ածխաջուր են պարունակում և շուրջ 50 կալորիա։ Այդ մրգերը բավական ցածր գլիկեմիկ ինդեքս ունեն, իսկ դա նշանակում է, որ դրանք արյան մեջ գլյուկոզայի բարձր տատանումներ չեն առաջացնի, ինչը հատկապես կարևոր է շաքարային դիաբետով հիվանդների համար։ Բացի այդ, նեկտարինն ու դեղձը հակաօքսիդանտների, վիտամին Е–ի և նիացինի (նիկոտինաթթու) լավ աղբյուր են։
Խնձոր
Խնձոր
Խնձորի 100 գրամում ընդամենը 47 կալորիա և 9,8 գրամ ածխաջուր կա, ինչպես նաև վիտամին С, կալիում, երկաթ և հակաբիոտիկներ։
Թուրինջ
Թուրինջ
Թուրինջի 100 գրամն ընդամենը 35 կալորիա և 6.5 գրամ ածխաջուր է պարունակում։
Այն հարուստ է С վիտամինով (մեծահասակ մարդու օրական նորմայի 50%–ը), կալիումով և սիլիցիումով (ոսկորների ամրության, հոդերի շարժունակության, մաշկի, մազերի և եղունգների լավ վիճակի համար անհրաժեշտ նյութ)։

Աղբյուրը՝ Armeniasputnik.am