Երկու տարվա ընթացքում Հայաստանի բնակչության բնական աճը նվազել է մոտ 2,9 անգամ
Ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) նախնական տվյալների՝ բնակչության բնական աճը հունվար-հուլիսին կազմել է ընդամենը 1252 մարդ: Սա 1,8 անգամ պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Հաշվետու տվյալները 2019 թվականի հունվար-հուլիս ամիսների ցուցանիշի հետ համեմատելու դեպքում անկումն արդեն կազմում է մոտ 2,9 անգամ: Այսինքն, բնական աճի դինամիկայի միտումները ակնհայտորեն վատթարացող բնույթ են կրում: Այլ բաների հետ մեկտեղ, իր դերն է խաղացել նաեւ բնակչության մահացության կտրուկ աճը COVID-19-ից՝ հաշվետու հունվար-հուլիսին ավելի քան 2,3 հազար դեպք (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 0,8 հազար դեպք):
Հայաստանի մշտական բնակչության դինամիկայի վրա բացասաբար է ազդում երկրի բնակիչների աճող արտագաղթը: Բերենք մեկ փաստ՝ 2018-2020 թվականներին եւ ընթացիկ տարվա հունվար-հունիսին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 103,6 հազար մարդ: Նրանցից 21,9 հազարը (կամ ընդհանուրի 21%-ը) բաժին է ընկել ընթացիկ տարվա հունվար-հունիսին:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Ռուսաստանի քաղաքացիություն էր ստացել 30,5 հազար մարդ, այդ թվում՝ հունվար-հունիսին 14,1 հազար մարդ: Դատելով վերը նշված ցուցանիշներից՝ այս գործընթացն ակնհայտորեն աճող բնույթ է կրում: Միանգամայն հնարավոր է, որ անցած տարվա ռեկորդը գերազանցվի այս տարի: Հասկանալի է, որ արտագաղթի գործընթացը միայն Ռուսաստանով չի սահմանափակվում: Հասկանալի է նաեւ, որ արտագաղթում են հիմնականում երիտասարդ ընտանիքները, այդ թվում՝ վերարտադրողական տարիքի տղամարդիկ եւ կանայք: Սա սպառնում է արդեն կարճաժամկետ հեռանկարում երկրի ժողովրդագրության մեջ անդառնալի բացասական հետեւանքներով:

Աղբյուրը՝ news.am