Նապոլեոն Բոնապարտի եռանկյունի գլխարկը, որի ծագումն ապացուցվել է ԴՆԹ-ի անալիզով, հոկտեմբերի 27-ին աճուրդի կդրվի Լոնդոնի Bonhams-ում, հաղորդում է The Guardian-ը:
Գլխարկը, որը նկարագրվում է որպես «կայսեր ԴՆԹ պարունակող առաջին գլխարկը», այժմ ցուցադրվում է Հոնկոնգում: Ներկայիս սեփականատերը գլխարկը գնել է Գերմանիայում տեղի ունեցած փոքր աճուրդի ժամանակ. գնման պահին հայտնի չի եղել, որ այն պատկանում է Նապոլեոն Բոնապարտին:
Ինչպես The Guardian-ին պատմել է Bonhams աճուրդային տան մենեջեր Սայմոն Քոթլը, սեփականատերը ենթադրել է, որ եռանկյունի գլխարկը կարող էր Ֆրանսիայի կայսրինը լինել՝ արտեֆակտի տարիքի ու չափի համապատասխանության պատճառով:
«Դա իսկական հաջողություն էր»,- ասել է Սայմոն Քոթլը:
Եռանկյունի գլխարկը բազմաթիվ անալիզների է ենթարկվել: Այդ թվում՝ ԴՆԹ անալիզի, քանի որ դրա վրա հինգ մազ է հայտնաբերվել:
«Երկու մազերը հետազոտվել են, եւ դրանք պարունակել են Նապոլեոնի ԴՆԹ-ի մարկերները»,- ասել է Քոթլը:
Նապոլեոնի ԴՆԹ-ի հետքերով եռանկյունի գլխարկը աճուրդի կհանվի

Աղբյուրը՝ News.am