Լրահոս

07.09.2021 09:02


Ամբերդ ամրոցի ճանապարհին Jeep Cherokee-ն վթարի է ենթարկվել և կողարջվել. կա վիրավոր

Ամբերդ ամրոցի ճանապարհին Jeep Cherokee-ն վթարի է ենթարկվել և կողարջվել. կա վիրավոր

Սեպտեմբերի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Սիփան Գրիգորյանը իր վարած Jeep Cherokee մակնիշի ավտոմեքենայով Բյուրական գյուղից դեպի «Քարե լիճ» տանող ճանապարհահատվածի 7-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Գոռ Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Այս խորագրի վերջին նյութերը