Աշխարհ

06.09.2021 17:40


Հնդկաստանում Nipah վիրուսի նոր բռնկում է սկսվել

Հնդկաստանում Nipah վիրուսի նոր բռնկում է սկսվել

Հնդկաստանի Կերալա նահանգում գրանցվել է Nipah մահացու վիրուսի բռնկում է գրանցվել, որը 12-ամյա տղայիմահվան պատճառ է դարձել։

Հնդկաստանի կառավարությունը փորձագետների թիմ է ուղարկել Կերալա նահանգ, ովքեր ասել են, որ պետք է անհապաղ կարանտինի ուղարկել բոլոր նրանց, ովքեր կապ ունեն հիվանդների հետ:

Nipah վիրուսի բռնկումները պարբերաբար նկատվում են Ասիայում: Այն առաջացնում է ուղեղի բորբոքում և շնչառական ծանր հիվանդություններ, իսկ դրա դեմ պատվաստանյութ դեռևս չկա։ Հիվանդության 70% դեպքերում մահ է գրանցվում:

Այս հիվանդության կրողները նույնպես չղջիկներն են։

Այս խորագրի վերջին նյութերը