Լոսի Քիսոյին մեդալ տվողը ՀԱԲ-ի հետ որևէ կապ չունի (լուսանկար)
«Հայոց ազգային բանակ» ռազմական միավորման հրամանատար Արամ Թորգոմյանը, նույն ինքը՝ Արամոն, հերքում է, թե ինքը կամ իր միավորման տղաներից որևէ մեկը «Տիգրան Մեծի» շքանշանով պարգևատրել է Քրիստինե Հալաջյանին, կամ որ նույնն է՝ «Լոսի կարտոլ» Քիսոյին։
Նկատենք, որ համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ «X զորամաս-թանգարանում», ոմն Գագիկ Մնացականյան, ներկայանալով որպես ՀԱԲ հրամանատարի տեղակալ, ՀԱԲ-ի անունից մեդալ է շնորհում Լոսի Քիսոյին։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում ՀԱԲ հրամանատարը նշեց, որ Գագիկ Մնացականյանն այլևս իրենց կազմում չէ։
«Իմ տեղակալը հիմա իմ կողքին նստած է, իսկ Գագիկ Մնացականյանը վաղուց իմ տեղակալը չէ և ՀԱԲ անունից որևէ Քրիստինե ոչ մի շքանշան չի ստացել»,- ասաց հրամանատարը։
Ճշտող հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս էր ստացվել, որ շքանշանի վկայականի վրա ՀԱԲ-ի կնիքն էր դրված, Արամ Թորգոմյանը՝ Արամոն, արձագանքեց․ «Որպես իմ նախկին տեղակալ, Գագիկն ուներ ՀԱԲ-ի կնիքը, և հիմա հավանաբար այն օգտագործում է սրան ու նրան մեդալներ տալու համար։ Նրա կնիքով կնքված ոչ մի փաստաթուղթ իրական արժեք չի ներկայացնում»։
NEWSPRESS.am-ը նաև ներկայացրել է ՀԱԲ-ի կողմից տրվող իրական շքանշանի վկայականը:

Աղբյուրը՝ NEWSPRESS.am