Քաղաքական

06.09.2021 15:57


ՍԴ-ն վարույթ է ընդունել՝ ԱԺ նախագահի ընտրության սահմանադրականությունը վիճարկող ընդդիմադիրների դիմումը

ՍԴ-ն վարույթ է ընդունել՝ ԱԺ նախագահի ընտրության սահմանադրականությունը վիճարկող ընդդիմադիրների դիմումը

ՀՀ ՍԴ-ն վարույթ է ընդունել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացված դիմումը՝ ԱԺ նախագահի ընտրության վերաբերյալ որոշման սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ։

ՍԴ աշխատակարգային որոշման համաձայն՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 1-ին մասի՝ «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ ՀՀ Ազգային ժողովի 2021թ օգոստոսի 2-ին ԱԺՈ-01-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունվել է քննության։

Գործը կքննվի 2022թ հունվարի 25-ին՝ ժամը 11.00-ին՝ գրավոր ընթացակարգով։ Զեկուցող դատավոր է նշանակվել Երվանդ Խունդկարյանը։ Որպես պատասխանող կողմ է ներգրավվել ԱԺ-ն:

Այս խորագրի վերջին նյութերը