Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Նյու Յորքում
Արտավազդ Փելեշյանի վերջին՝ «Բնություն» ֆիլմի համաշխարհային փառատոնային պրեմիերան տեղի կունենա Նյու Յորքի կինոփառատոնում։Kinoashkharh-ի հաղորդմամբ՝ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին հանրահայտ Նյու Յորքի կինոփառատոնը (New York Film Festival) ներկայացնում է որպես «Հայազգի լեգենդար վիզուալ էսսեիստ», եւ ընդամենն օրեր առաջ կազմակերպիչները հայտարարել են, որ տեղի կունենա ժապավենի պրեմիերան։
Փելեշյանի «Բնություն» ֆիլմը ցուցադրվելու է հոկտեմբերի հինգին և վեցին, իսկ եվրոպական պրեմիերան տեղի կունենա դոկումենտալ կինոյի աշխարհի ամենահեղինակավոր IDFA կինոփառատոնում, Ամստերդամում՝ նոյեմբերի 17-28-ը։
Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Նյու Յորքում
Արտավազդ Փելեշյանի վերջին՝ «Բնություն» ֆիլմի համաշխարհային փառատոնային պրեմիերան տեղի կունենա Նյու Յորքի կինոփառատոնում։ Kinoashkharh-ի հաղորդմամբ՝ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին հանրահայտ Նյու Յորքի կինոփառատոնը (New York Film Festival) ներկայացնում է որպես «Հայազգի լեգենդար վիզուալ էսսեիստ», եւ ընդամենն օրեր առաջ կազմակերպիչները հայտարարել են, որ տեղի կունենա ժապավենի պրեմիերան։