Նման առողջական վիճակով պրոֆեսորին կալանքի տակ պահելը անմարդկային վրեժխնդրություն է․ Սայաթ Շիրինյան
Այն, ինչ այս իշխանություններն անում են Արմեն Չարչյանի հետ կարելի է համեմատել Մանվել Գրիգորյանի հետ կատարվածին։ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, գնդապետ Սայաթ Շիրինյանը։
Հիշեցնենք, որ պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին հիվանդանոցից տեղափոխել են ՔԿՀ, չնայած առողջական վատ վիճակին։ Փաստաբանի պնդմամբ, պրոֆեսորի առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ։
«Սա վրեժխնդրություն է։ Ցույց են տալիս, որ մեկ մարդու իշխանություն է՝ բռնապետություն, բռնատիրություն և 2018 թվականից մեր մոտ հարցերը իրավական դաշտում չեն լուծվում։ Արմեն Չարչյանի հարցն էլ իրավական դաշտում չէ և այսպիսի առողջական վիճակով պրոֆեսորին կալանքի տակ պահելը անմարդկային վերժեխնդրություն է»,-նշեց Շիրինյանը։
Սայաթ Շիրինյանի կարծիքով թե՛ Արմեն Չարչյանի և թե՛ Սյունիքի համայանքապետերի հետ կատարվողը կապված է ԱԺ-ում ընդդիմության ի դեմս՝ «Հայաստան» դաշինքի գործունեության հետ։
«Թիվ մեկ ամբիոնից ընդդիմությունը բարձրաձայնում է իրականությունը։ Շատերն ասում են, որ պետք է «Հայաստան» դաշինքը մանդատները չվերցներ, սակայն ես վստահ եմ, որ ընդդիմության կողմից շատ ճիշտ քայլ էր մանդատներ վերցնելը։ Եթե նախկինում ունենայինք իրական ընդդիմություն, ժողովրդի աչքերը շատ վաղուց բացված կլիներ և նման անօրինականություններ չէր լինի»։
Իշխանության կողմից նման պահվածքի դեմ Սայաթ Շիրինյանի կարծիքով պետք է պայքարել նախ մարդկանց «աչքերը բացելով», ճշմարտությունը հրամցնելով, այնուհետև միակ ելքը մնում է, ըստ Շիրինյանի, փողոցային պայքարը։
«Կա՛մ պետք է դիմակայել, կա՛մ ստրուկի կարգավիճակով ապրել, որովհետև այս իշխանությունները որևէ հարցում դիմադրողականություն չունեն։ Թուրքերն ինչպես թելադրում են, նրանք այդպես են վարվում։ Սրանց բանաձևը մեկն է․ իրենց ընտրազանգվածին ասում են՝ «ձեր կյանքը բարեկեցիկ չենք դարձնելու, դուք լավ չեք ապրելու, բայց մի անհանգստացեք այնպես կանենք, որ մյուսներն էլ վատ ապրեն», և դրանով ուրախացնում են իրենց ընտրազանգվածին»,-ավելացրեց Շիրինյանը։