Աշխարհ

06.09.2021 21:20


Հայտնի է դարձել, թե որտեղ է մեկնել Քադաֆիի որդին բանտից ազատվելուց հետո

Հայտնի է դարձել, թե որտեղ է մեկնել Քադաֆիի որդին բանտից ազատվելուց հետո

Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի որդին՝ Սաադին, դուրս Է եկել Տրիպոլիից բանտից, ինչից հետո ուղևորվել Է Թուրքիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Libyan Observer հրատարակությունը:

Լիբիայի նախկին ղեկավարի որդին 2011 թվականի իրադարձություններից հետո փախել Է Նիգեր, բայց 2014 թվականին նրան հանձնել են լիբիական իշխանություններին: Նա հայտնվել Է ճաղերի հետևում՝ 2011 թվականին տեղի ունեցած բողոքի գործողությունների մասնակիցների դեմ «հանցագործությունների մեղադրանքով»:

Նրան մեղադրել են 2005 թվականին Լիբիայի ֆուտբոլի մարզիչ Բաշիր ալ Ռայանիի սպանության մեջ: 2018 թվականին դատարանը նրա վրայից հանել Է սպանության մեղադրանքը: Սաադի Քադաֆին եղել Է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և 2001-2002 տարեշրջանում երկրի առաջնության լավագույն ռմբարկու:

2003-2007 թվականներին հանդես Է եկել իտալական տարբեր ակումբների օգտին: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Է, որ Քադաֆիի որդին ցանկանում Է վերականգնել Լիբիայի միասնությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը