Աշխարհ

06.09.2021 12:15


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 120 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 120 նոր դեպք

Սեպտեմբերի 6-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 120 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 4 905 մարդ, մահացել է 61 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 565 957, այստեղից ապաքինվել է 519 673 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 7 867:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 16 149 փորձարկում, այդ թվում 8 840-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 7 309-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 6.94% է, վերջին 14 օրվանը՝ 9,15%, վերջին 7 օրվանը՝ 8.19%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 326 033 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 16 298 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 88 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 7 016 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 292 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը` jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը