Վանաձորում 5 000-ամյա սալարկղային դամբարաններ են հայտնաբերվել
Վանաձորի ջրամատակարարման համակարգի արդիականացման շինարարական աշխատանքների ընթացքում Խնձորուտ 2-րդ փողոց տեղամասում հայտնաբերվել են սալարկղային դամբարաններ ակնադիտական զննությամբ՝ Ք. ա. 3-րդ հազարամյակի։
Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանն ընդգծել է, որ օրենքով սահմանված կարգով աշխատանքները դադարեցրել է և դիմել պետական լիազոր մարմին: Հնագիտական խումբը տեղում զննել է գտածոները՝ աշխատանքներին հետագա ընթացք տալու համար։
«Այս փոքր գտածոները ևս փաստում են, որ Վանաձորը դեռևս 5 000 տարի առաջ բնակեցված է եղել, և ունեցել բարձր մշակույթ»,- նշել է Աբովյանը: