Լրահոս

06.09.2021 11:10


13 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 239 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

13 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 239 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում սեպտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 245 264-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի:

Նախօրեին կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:

Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6088-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 446 է, ընդհանուր առողջացածներինը՝ 229 559, փաստացի բուժվողներինը՝ 9617։ Մեկ օրում արվել է 4307 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 577 162 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը