Լրահոս

06.09.2021 10:50


Արարատի մարզում 26-ամյա վարորդը BMW-ով բախվել է գազատար խողովակին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում

Արարատի մարզում 26-ամյա վարորդը BMW-ով բախվել է գազատար խողովակին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում 26-ամյա Վահե Հովսեփյանը իր վարած BMW մանկնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և շրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը