Աշխարհ

06.09.2021 19:25


Չինուհին պնդում է, որ 40 տարի չի քնել. բժիշկներին վերջապես հաջողվել է պարզել նրա «անքնության» առեղծվածը

Չինուհին պնդում է, որ 40 տարի չի քնել. բժիշկներին վերջապես հաջողվել է պարզել նրա «անքնության» առեղծվածը

Վերջերս չինական մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել Հենան նահանգի բնակչուհի Լի Չժանինը, որը պնդում է, որ ընդհանրապես չի քնել վերջին 40 տարում:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, չինուհին պնդում է, որ վերջին անգամ քուն է մտել 5-6 տարեկանում և դրանից հետո՝ մոտ 4 տասնամյակի ընթացքում, նա քնելու պահանջարկ չի զգացել: Այդ հանգամանքը հաստատել են նաև չինուհու ամուսինն ու հարևանները, որոնցից ոմանք անգամ փորձել են նրան, սակայն իրենք են արդյունքում քնով անցել:

Նշվում է, որ կինը մի քանի անգամ բժիշկների է դիմել տարբեր տարիների, սակայն նրանք ոչ մի արտասովոր խանգարում չեն հայտնաբերել օրգանիզմում:

Համենայն դեպս, նրա 40-ամյա անքնության հետ կապված առեղծվածը հաջողվել է պարզել Պեկինի հիվանդանոցներից մեկի մասնագետներին, ուր վերջերս դիմել է Լին: Բժիշկները 48-ժամյա ուսումնասիրության են ենթարկել նրա օրգանիզմը և արդյունքում պարզել են, որ կինն իրականում քնում է, սակայն ոչ բոլորիս համար սովորական եղանակով:

Լին, ինքն էլ չհասկանալով, բայց քնում է, և դրա համար նրան պետք չէ պառկել կամ աչքերը փակել: Բժիշկների խոսքով՝ նա քնում է ամուսնու հետ զրուցելիս, և անգամ իրեն թվում է, թե ինքն արթուն է:

Բժիշկներն այս երևույթը նկարագրելիս նմանեցնում են քնած ժամանակ քայլելուն: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ չինուհու նյարդերն ու օրգանները չեն հանգստանում քնած ժամանակ և շարունակում են ակտիվություն դրսևորել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը