Լրահոս

06.09.2021 08:30


Հայաստանի ազգային հավաքականն առաջին պարտությունը կրեց

Հայաստանի ազգային հավաքականն առաջին պարտությունը կրեց

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ խոշոր հաշվով զիջեց Գերմանիայի հավաքականին:

Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում կայացած խաղում Հայաստանի ազգային հավաքականը զիջեց 6-0 հաշվով: Հանդիպման 6-րդ րոպեին Սերժ Գնաբրին բացեց խաղի հաշիվը: Հայաստանի հավաքականը բաց թողած գոլից հետո քանդվեց ու շատ արագ բաց թողեց նաեւ երկրորդը:

15-րդ րոպեին Գնաբրին եւս մեկ գոլ հեղինակեց։ 35-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մարկո Ռոյսը, իսկ 45-րդ րոպեին հաշիվը 4-0 դարձրեց Տիմո Վերները։

Երկրորդ խաղակեսն էլ գերմանացիներն անցկացրին մեծ առավելությամբ։ Երկրորդ խաղակեսում գերմանացիները եւս 2 գոլ խփեցին 53-րդ րոպեին իր թիմի 5-րդ գոլը հեղինակեց Յոնաս Հոֆմանը, իսկ ավելացված ժամանակում գոլի հեղինակ դարձավ Կարիմ Ադեյեմին։

Հայաստանի հավաքականը այս պարտությունից հետո մնաց 10 միավորով եւ զբաղեցնում է J խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ 12 միավորով աղյուսակը գլխավորում է Գերմանիայի հավաքականը։

Այս խորագրի վերջին նյութերը