Գվինեայի Հանրապետությունում կիրակի պետական հեղաշրջման փորձ է ձեռնարկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Jeune Afrique պորտալը:
Իր հերթին Reuters գործակալությունը փոխանցում է, որ զինվորականները զենքը ձեռքերին տեղակայվել են մայրաքաղաք Կոնակրիում՝ նախագահական նստավայրի առջև: Լրատվամիջոցի տվյալներով, զինվորականները փակել են նաև Կոնակրիի հյուսիսից դեպի քաղաքի հարավում գտնվող կառավարական թաղամաս տանող ճանապարհը:
Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել է, որ նախագահ Ալֆա Կոնդեն ողջ առողջ է՝ չմանրամասնելով տեղի ունեցածի մասին:
***
Գվինեական Guineenews մեդիա պորտալը, հղում անելով սեփական աղբյուրին, հայտնում է, որ երկրի նախագահ Ալֆա Կոնդեն ձերբակալվել է զինվորականների կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Լրատվամիջոցի տվյալներով, գնդապետ Մամադի Դումբույի ղեկավարած ապստամբ զինվորականների մոտ են նաև այլ բարձրաստիճան անձինք: Պաշտոնական աղբյուրներն առայժմ չեն հաստատել տեղեկատվությունը:
Գվինեայում պետական հեղաշրջման փորձ է տեղի ունեցել