Լրահոս

04.09.2021 20:44


Շղթայական ավտովթար Երևանում, իրար են բախվել 6 մեքենա. կան վիրավորներ

Շղթայական ավտովթար Երևանում, իրար են բախվել 6 մեքենա. կան վիրավորներ

Խոշոր և շղթայական ավտովթար է տեղի ունեցել այսօր Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ժամը 17:50-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ մանկավարժական համալսարանի հարևանությամբ, բախվել են Nissan X-Trail, Honda CRV, Nissan X-Trail, ՎԱԶ-2106, Mitsubishi և Infinti մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Բախման հետևանքով նշված հատվածում խցանում էր առաջացել, և երթևեկությունը մասամբ դարձել էր միակողմանի:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը