Ջրականի շրջանում ևս մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել
Ադրբեջանի կողմից բռնազավթված հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, սեպտեմբերի 4-ին Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերել և Ստեփանակերտ են տեղափոխել ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճկաների պետական ծառայությունը:
«Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1656 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: