Աշխարհ

04.09.2021 19:50


Թալիբներն օդ են կրակել և արցունքաբեր գազ օգտագործել Քաբուլում կանանց ցույցը ցրելու համար

Թալիբներն օդ են կրակել և արցունքաբեր գազ օգտագործել Քաբուլում կանանց ցույցը ցրելու համար

Թալիբներն արցունքաբեր գազ են կիրառել և օդ կրակել՝ ցրելու աֆղան կանանց ցույցը. կանայք Քաբուլի փողոցներ են դուրս եկել հավասարություն պահանջելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բողոքի ակցիաները պայմանավորված են մասնակիցների ապագայի անորոշությամբ. մասնավորապես, կանանց անհանգստացնում են կրթական հնարավորությունների, ինչպես նաև զբաղվածության խնդիրները:

«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը հայտնել է, որ շարժման կողմնակիցները ծեծի են ենթարկել ակտիվիստներից Նարգիս Սադաթին: Ակցիան տեղի է ունեցել նախագահական պալատի հարակից հրապարակում:

Օգոստոսի սկզբին թալիբները ուժեղացրել են հարձակումը Աֆղանստանում կառավարական ուժերի դեմ, օգոստոսի 15-ին թալիբները մտել են մայրաքաղաք և վերահսկողություն հաստատել նախագահական պալատի վրա, իսկ հաջորդ օրը հայտարարել են, որ պատերազմն ավարտված է և կառավարության ձևը շուտով պարզ կդառնա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը