Սյունիքում 62-ամյա վարորդը «06»-ով բախվել է ձիուն, ուղևորուհին տեղում մահացել է
Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Գորիսի բնակիչ՝ 62-ամյա Մայիսիկ Մարտիրոսյանը իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Շինուհայր-Գորիս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել է իր ավտոմեքենայի առջև հայտնված ձիուն։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով նրա ուղևոր՝ Գորիսի բնակիչ՝ 62-ամյա Հայկուշ Խաչյանը տեղում մահացել է։

Բախման հետևանքով ձին սատկել է։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։