Աշխարհ

04.09.2021 19:26


Google-ն արգելափակել է Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչների օգտահաշիվները

Google-ն արգելափակել է Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչների օգտահաշիվները

Google-ն արգելափակել է Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչների օգտահաշիվները, քանի որ «Թալիբանի» ներկայացուցիչները փորձում են հասանելիություն ստանալ էլեկտրոնային նամակների և թվային փաստաթղթերի նկատմամբ, հաղորդում է Reuters-ը։

Մոտ 2 տասնյակ օգտահաշիվ է փակվել։ Մասնավորապես, ռիսկի գոտում են հայտնվել ֆինանսների, արդյունաբերության, կրթության նախարարության օգտահաշիվները։ Այնտեղ պարունակվող տեղեկությունը թալիբներին թույլ կտար տվյալներ ստանալ նախկին վարչակազմի աշխատակիցների մասին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը