Քաղաքական

04.09.2021 10:25


Նիկոլ Փաշինյանը կգնա խորհրդարան. ԱԺ նիստը խոստանում է թեժ լինել․ «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանը կգնա խորհրդարան. ԱԺ նիստը խոստանում է թեժ լինել․ «Ժողովուրդ»

«Ութերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 13-ին։ Մինչ այդ՝ երկուշաբթի օրվանից, պետք է նիստեր գումարեն ԱԺ մշտական հանձնաժողովները և քննարկեն այն նախագծերը, որոնք պետք է ընդգրկվեն լիագումար նիստերի օրակարգում։

Դրանցից մեկը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարեկան հաղորդումն է, որը դեռ պետք է քննարկվեր նախորդ խորհրդարանի կողմից և այդպես էլ ավարտին չհասցվեց, կքննարկվեն նաև Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը և մեծ թվով հարցեր՝ արդեն կառավարության կողմից ներկայացված։

Այս ընթացքում պատգամավորներն օրենսդրական նախաձեռնություններով հանդես չեն եկել, և օրակարգում մեծ թվով նախագծեր չեն լինի. եթե արտառոց դեպքեր չլինեն, նիստը կարճատև կլինի։ Սակայն թերևս թեժ է լինելու չորեքշաբթի օրը, երբ խորհրդարան պետք է այցելեն կառավարության անդամները` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը