Քաղաքական

04.09.2021 09:40


Արմեն Չարչյանն այս պահին չի կարող գտնվել ՔԿՀ-ում. Սեյրան Օհանյան

Արմեն Չարչյանն այս պահին չի կարող գտնվել ՔԿՀ-ում. Սեյրան Օհանյան

Երբ մարդն առողջական ինչ-որ խնդիրներ ունի, դրանցից ելնելով պետք է առաջին հերթին որոշումներ ընդունվի: Yerevan. Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ չնայած լուրջ առողջական խնդիրներին «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին քաղաքացիական հիվանդանոցից կրկին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ:

«Սա խոսում է նրա մասին, որ այս իշխանությունները միայն կալանքը խափանման միջոց ընդունող իշխանություններ են, և իրենք դա անում են ճնշելու, հետապնդելու, ինչպես նաև մարդու վրա իշխանության կողմից համապատասխան ազդեցություն ունենալու համար: Երբ Արմեն Չարչյանը գրավի միջոցով գտնվում էր ազատության մեջ, պատշաճ վարքագիծ է ցուցաբերել և որևէ մեկի համար վտանգ չի ներկայացրել, ի դեպ նաև անձեռնմխելիություն ունի: Սա ևս մեկ անգամ խոսում է այս իշխանությունների վարքագծի մասին՝ ազդել, ճնշել այն անձնավորությանը, որը հեղինակություն ունի»:

Սեյրան Օհանյանը նաև հավելեց, որ պատրաստվում են բողոքի նոտա հղել իշխանություններին Արմեն Չարչյանի նկատմամբ նման վերաբերմունքի համար.

«Մեր խմբակցությունը հետևում է, թե Չարչյանին երբ կտեղափոխեն, որպեսզի մեր համապատասխան գործողություններն անենք, և մեր բողոքի ակցիան հղենք այս իշխանություններին»:

Ինչ վերաբերում է կարծիքին, որ կալանավորումները ընդդիմության շրջանում գուցե շարունակական լինեն, խմբակցության ղեկավարն ասաց.

«Մենք էլի երկու պատգամավոր ունենք, նաև պատգամվորության թեկնածուներ, ովքեր անազատության մեջ են: Ի դեպ, նրանք անազատության մեջ են հայտնվել ընտրություններից հետո՝ մուրճի քաղաքականությունը շարունակական դարձնելու արդյունքում: Նաև մեր խմբակցության մեջ կան մարդիկ, ովքեր այս կամ այն քրեական գործով անցնում են, այնպես, որ չեմ բացառում, որ սա շարունակական կլինի: Այս իշխանություններից ամեն ինչ էլ սպասելի է»:

Այս խորագրի վերջին նյութերը