Քաղաքական

03.09.2021 15:01


Բադասյանը զտում է ՊԵԿ համակարգը «սևերի» հետ առընչություն ունեցողներից

Բադասյանը զտում է ՊԵԿ համակարգը «սևերի» հետ առընչություն ունեցողներից

«Հրապարակը» գրում է, որ Ռուստամ Բադասյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո սկսել է կադրային զտումներ անել համակարգում եւ հատկապես՝ կենտրոնական ապարատում։ Բազմաթիվ մարդիկ են ազատվել աշխատանքից, քրեական գործեր են հարուցվել։ Օրերս էլ աշխատանքից ազատվել է «ՀԴՄ մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի իրավաբան, փաստաբան Նարեկ Ալոյանը։

Ալոյանը ՊԵԿ-ի շահերը դատարանում ներկայացրել է 5 գործով՝ որպես պետության ներկայացուցիչ եւ այդ գործերը դեռեւս չեն ավարտվել՝ վարույթները շարունակվում են, սակայն Բադասյանին դա չի հետաքրքրել և նա Ալոյանին աշխատանքից ազատելու հրաման է տվել։ Իսկ որպես պատճառաբանություն բերվել է այն, որ նա «սևերի» պաշտպանն է եղել, այսինքն՝ դատարանում պաշտպանել է Արմեն Թավադյանի, Արա Սաղաթելյանի և այլոց շահերը։

Այսինքն՝ մասնագիտությամբ իրավաբան Ռուստամ Բադասյանը չի գիտակցում, որ Ալոյանն ընդամենը իրականացրել է իր մասնագիտական գործունեությունը։ Դա քաղաքական պաշտպանություն չէ, թեեւ՝ օրենքը ՊԵԿ-ի աշխատակիցներին չի արգելում քաղաքական կուսակցության անդամ լինել կամ քաղաքական հայացքներ ունենալ, սակայն իրավաբանի չարգելված գործունեությունը դարձել է պատճառ, որ Բադասյանը քաղաքական դրդապատճառներով վերջինիս ազատի աշխատանքից։

Պարզ էր, որ Ռուստամ Բադասյանին հենց այնպես չէր Փաշինյանը արդարադատության համակարգից տեղափոխում Պետեկամուտների ոլորտ․ նման կուրորեն ծառայող կամակատարների կարիք բոլոր իշխանություններն ունեն։ Բայց ՊԵԿ-ը որոշակի մասնագիտական ունակություններ պահանջող, սպեցիֆիկ համակարգ է եւ ամեն ուսապարկ չի կարող այնտեղ աշխատել, առավել եւս՝ դատարանում ներկայացնել ՊԵԿ շահերը։ Ահա այսպես էլ հերթով համակարգերը քանդելով առաջ են ընթանում այս իշխանությունները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով:

Այս խորագրի վերջին նյութերը