Աշխարհ

03.09.2021 22:25


Վրաստանում օգոստոսին տարեկան գնաճը կազմել է 12,8%

Վրաստանում օգոստոսին տարեկան գնաճը կազմել է 12,8%

Ըստ Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության այսօր հրապարակած զեկույցի, օգոստոսին տարեկան գնաճը կազմել է 12,8 տոկոս:

Ըստ վիճակագրության ազգային ծառայության զեկույցի՝ օգոստոսին ձեթի և յուղի գներն ամենաշատն են բարձրացել՝ տարեկան 43,9 տոկոս: Բանջարեղենը թանկացել է 42,2%-ով, իսկ կաթի, պանրի եւ ձվի գները՝ 17,3%-ով: Իսկ քաղցրավենիքն աճել է 16,9%-ով: Հացի և հացամթերքի գներն աճել են 13.0%-ով, միսը և մսամթերքը թանկացել է 8,3%-ով:

Հունիսին տարեկան գնաճը կազմել է 9,9%, իսկ հուլիսին՝ 11,9%: Օգոստոսին երկրում տարեկան գնաճը կազմել է 12,8%:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը