Կափսոսամ, եթե Լավրովն ու Շոյգուն նախընտրեն Պետդուման. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ինքը կափսոսա, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախընտրեն գնալ Պետդումա, սակայն դա նրանք պետք է որոշեն: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Արևելյան տնտեսական համաժողովի (ԱՏՀ) լիագումար նիստի մոդերատոր, լրագրող Սերգեյ Բրիլևը հարցրել է նախագահին, թե արդյոք նա չի ափսոսա, եթե «Շոյգուին և Լավրովին թողնի, որ գնան Պետդումա»:
«Կափսոսամ։ Նրանք իրենց տեղում են և լավ են աշխատում։ Պարզապես նրանք դիմեցին ինձ խնդրանքով, որպեսզի գլխավորեն ընտրացուցակը` ցույց տալով, որ այն ամենը, ինչ անում է «Единая Россия» կուսակցությունը, իսկապես կյանքի է կոչվում, այդ թվում նաև այդ մարդկանց ջանքերով»,-ասել է Պուտինը։
«Բայց որոշումներն առաջին հերթին իրենք պետք է ընդունեն»,-նշել է ՌԴ նախագահը։
Լավրովն ու Շոյգուն Պետդումայի աշնանային ընտրություններին մասնակցում են «Единая Россия» կուսակցության առաջին հնգյակում:

Աղբյուրը՝ Armeniasputnik.am