Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում:
36-ամյա հարձակվողը նման պատվի է արժանացել հավաքականում խփած գոլերի ցուցանիշով բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն դառնալու շնորհիվ:
Իռլանդիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում (2:1) անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկը դարձել էր դուբլի հեղինակ և սահմանել պատմական ռեկորդ։ Նա ազգային թիմում գոլերի քանակը հասցրել էր 111-ի՝ դառնալով բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն հավաքականում խփած գոլերի ցուցանիշով։ Ռոնալդուն գերազանցել էր կարիերան ավարտած Ալի Դաեիին, որը 109 գոլի հեղինակ է դարձել Իրանի հավաքականի կազմում։
Ռոնալդուն՝ Գինեսի ռեկորդների գրքում

Աղբյուրը՝ sport.news.am