Աշխարհ

03.09.2021 19:45


Նոյյան տապանը փնտրող իտալացի հետազոտողը հուղարկավորվել է Արարատ լեռան մոտ

Նոյյան տապանը փնտրող իտալացի հետազոտողը հուղարկավորվել է Արարատ լեռան մոտ

Արարատ լեռան վրա 35 տարի շարունակ որոնողական աշխատանքներ իրականացրած իտալացի հետազոտող Անգելո Պալեգոն, վարակված լինելով կորոնավիրուսով, սրտի կաթված է ստացել թուրքական հյուրանոցներից մեկում։ Նա մահացել է Էրզրումի քաղաքային հիվանդանոցում։

Մահվան լուրն ստանալով՝ նրա որդին՝ Ստեֆանո Պալեգոն, Իտալիայի հյուպատոսության միջոցով կատարել է հոր կտակը․ Պալեգոն հուղարկավորվել է Արարատ լեռան մոտ։

«1986 թ-ից ի վեր Արարատ լեռան վրա Նոյյան տապանն էր փնտրում։ Հավատացած լինելով, որ Նոյյան տապանն այստեղ է՝ այս շրջանում շարունակ հետազոտություններ էր իրականացնում, հրապարակում դրանք իր երկրի թերթերում։

6130b1b186b24417ccc504cd

Պալեգոն հույս ուներ, որ տապանն հայտնաբերելու դեպքում, մարդիկ կհավատան Նոյի ջրհեղեղին, սխալ չեն գործի և աշխարհում խաղաղություն կտիրի, այդ իսկ պատճառով էլ ամեն տարի հետազոտություն անելու համար Դողուբայազետ (Բայազետ) էր գալիս»,-պատմել է Թուրքիայում Պալեգոյի որդու վստահված անձը՝ Մուրադ Շահինը։

Շահինի ջանքերով էլ Արարատն այդքան սիրող իտալացի հետազոտողին հողին են հանձնել Դողուբայազետի (Բայազետ) նոր գերեզմանատներից մեկում, որը նայում է Արարատին։

resized_6f6fe-6fbc57feaa582cae4ff3462e70a480783621d7c9

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը