Քաղաքական

03.09.2021 12:01


Հայկական կողմը չի գնդակոծել Շուշիի դիրքերից մեկը, կորուստներ չի կրել․ ՊԲ-ն՝ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության մասին

Հայկական կողմը չի գնդակոծել Շուշիի դիրքերից մեկը, կորուստներ չի կրել․ ՊԲ-ն՝ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:00-ից 02:15-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը գնդակոծել է Շուշիում տեղակայված դիրքերից մեկը և պատասխան գործողություններից հետո, կորուստներ կրելով, հետ նահանջել, հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին տեղեկացրել է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ ստորաբաժանումները խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի սադրանքները կանխելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը