Աշխարհ

03.09.2021 12:02


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 034 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 034 նոր դեպք

Սեպտեմբերի 3-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 034 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 3 952 մարդ, մահացել է 86 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 559 943, այստեղից ապաքինվել է 506 486 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 7 649:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 36 400 փորձարկում, այդ թվում 21 132-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 15 268-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 8.34% է, վերջին 14 օրվանը՝ 9,72%, վերջին 7 օրվանը՝ 8.98%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 259 391 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 23 518 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 111 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 7 210 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 542 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը