Լրահոս

03.09.2021 10:25


Գեղարքունիքի մարզում բախվել են Volkswagen-ն ու ВАЗ 21012-ը. 4 վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները

Գեղարքունիքի մարզում բախվել են Volkswagen-ն ու ВАЗ 21012-ը. 4 վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են Volkswagen Golf և ВАЗ 21012 ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Փրկարարները վիրավորներին շտապօգնության ավտոմեքենաներին մոտեցնելուց հետո հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Այս խորագրի վերջին նյութերը