Լրահոս

03.09.2021 10:15


Արագածոտնի մարզում բախվել են Ford Transit-ն ու УАЗ-ը. վերջինս գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ

Արագածոտնի մարզում բախվել են Ford Transit-ն ու УАЗ-ը. վերջինս գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Ford Transit և УАЗ մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով УАЗ-ը գլխիվայր շրջվել է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը