Լրահոս

03.09.2021 00:37

Չնայած 0։0 հաշվին՝ Հայաստանի հավաքականը գլխավորում է աղյուսակը

Չնայած 0։0 հաշվին՝ Հայաստանի հավաքականը գլխավորում է աղյուսակը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 0։0 հաշվով ավարտեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ արտագնա հանդիպումը։

Մեր ընտրանին 10 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդը Գերմանիյի հավաքականն է՝ 9 միավորով, մակեդոնացիները 7 միավորով երրորդն են, իսկ Ռումինիան 6 միավորով երրորդն է մեր խմբում։ Իսլանդիայի հավաքականն ունի 3 միավոր, իսկ Լիխտենշտայնը, առանց միավորի, եզրափակում է աղյուսակը։

Մեր հավաքականի հաջորդ մրցակիցը Գերմանիայի հավաքականն է։ Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5–ին՝ Գերմանիայում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։